«Ինչի ես մարմնավաճառի հայացքով շալվարիս նայում». ինչո՞ւ է իրականում հեռացվել ՀՊՏՀ-ի դասախոսը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Լեզվի պետական տեսչության նախկին ղեկավար և ՀՊՏՀ նախկին դասախոս Վալերի Միրզոյանը փորձում է իրենից քաղաքական դիսիդենտ կերտել՝ ասելով, թե ինքը չի համակերպվել բուհում տիրող բարքերին, Տարոն Մարգարյանի կողմից թեկնածուական ատենախոսություն պաշտպանելու փաստին և այլն: Մինչդեռ իրականում նրան բուհից հեռացրել են դրամաշորթության՝ սեփական դասագրքերը պարտադրաբար ուսանողների վրա վաճառելու և ուսանողուհիներին վիրավորելու համար: Մասնավորապես, դիմելով ուսանողուհիներին,

Միրզոյանն ասել է՝ ինչի ես մարմնավաճառի հայացքով շալվարիս նայում: Ինչ վերաբերում է նրա հանրային դիրքորոշմանը, ապա այն ի հայտ է եկել միայն աշխատանքից ազատվելուց հետո, որովհետև բուհում աշխատելու ժամանակ նա ոչ մի ծպտուն չի հանել այդ արատավոր երևույթների մասին, օրինակ՝ ոչ մի անգամ չի խոսել Տարոն Մարգարյանի ատենախոսության դեմ: Ինչպես ասում են, կռվից հետո բռունցքներն անիմաստ է ճոճել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս