Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի վերջին նիստը: Պատգամավորները սպառել են քառօրյա նիստերի օրակարգը, և հոկտեմբերի 27-ի նիստում քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Առաջին ընթերցմամբ ընդունելու համար քվեարկության կդրվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որի քննարկումն անցած երկու օրերի ընթացքում անցավ բավականին թեժ մթնոլորտում:
Պատգամավորները կքվեարկեն նաև «Քաղաքական ապաստան տալու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքի նախագծեր: