![](https://armlur.am/wp-content/uploads/2017/10/22851550_10212966598672969_536031744_o.jpg)
Այսօր լրացավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության տասնութերորդ տարելիցը: Ոճրագործություն, որի հետեւանքներն առ այսօր չեն հաղթահարվել, եւ որի վերքերը չեն սպիացել:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, զինվորականներ, զոհվածների հարազատներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն:
ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ արդեն իսկ ժամանել են ԵԿՄ վարչությունը` նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ` ՊՆ-ի աշխատակազմի հետ միասին, Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, ով ՊՆ-ի կազմում է, ժամանել է առանց նախարարության, ավելի վաղ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: