
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Լոռու մարզի եւ Արցախի շրջանների միջեւ փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է Լոռու մարզի եւ Մարտակերտի շրջանի միջեւ սերտ կապերի առկայությունը՝ հավելելով, որ երկու հայկական պետությունների վարչական միավորումների միջեւ համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր: