Armenian text to speach

Արա Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 27-ի դեպքերը չի կապում  քաղաքականության և արտաքին աշխարհի հետ։

«Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է», – նկատեց ԱԺ նախագահը։

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա, թե՞ կլինեին այլ զարգացումներ հարցին Արա Բաբլոյանը պատասխանել է.

«Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է, եւ այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին եւ տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց, եւ այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ՝ ոչ»։




Լրահոս