ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ոստիկանապետ Սամվել Տոնոյանը։ Տոնոյանին այս պաշտոնում փոխարինել է Սևանի արդեն նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը:
Այս մասին հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: