Արա Բաբլոյանը նախընտրել է իր տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնը ստանալուց հետո չի տեղափոխվել կառավարական ամառանոց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, թե առանձնատուն տեղափոխվելու ցանկություն ԱԺ նախագահը չի հայտնել՝ գերադասելով ապրել իր տանը: Ինչպես հայտնի է՝ պետությունը բարձրաստիճան պաշտոնյաներին այդ ամառանոցում տարածք է հատկացրել, սակայն ոչ բոլոր պաշտոնյաներն են տեղափոխվում այնտեղ ապրելու:

Նշենք, որ նախկին ԱԺ նախագահները՝ Հովիկ Աբրահամյանը, Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը եւս այնտեղ չեն ապրել: Այդ «հաճույքից» օգտվել են միայն Արթուր Բաղդասարյանն ու Տիգրան Թորոսյանը, ընդ որում՝ երկուսն էլ բնակարան ունեին մայրաքաղաքի կենտրոնում, այն էլ շքեղ բնակարան:




Լրահոս