Ռուբեն Սադոյանին դեսպան դարձնելու Գագիկ Բեգլարյանի հեռահար նպատակը՝ որդուն դարձնել Կենտրոնի թաղապետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Բեգլարյանն իր վաղեմի ընկեր Ռուբեն Սադոյանին հենց այնպես չի «դարձնում» Վրաստանում ՀՀ դեսպան. դա ուրույն բարտեր է ենթադրում իր և Սադոյանների միջև:

Բեգլարյանի որդին` Հրանտ Բեգլարյանը, որի կնունքի ու հարսանիքի քավորը, ի դեպ, Սամվել Կարապետյանն է, Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանի տեղակալ է նշանակվել հեռահար նպատակով։ Նա հաջորդ ընտրություններում կփորձի դառնալ Կենտրոնի թաղապետ:

Ինչպես Սամվել Ալեքսանյանի զարմիկ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեպքում էր, այս պարագայում ևս սպասում են, որ «մեծանա»։ Կրտսեր Բեգլարյանը 24 տարեկան է, իսկ թաղապետ կարող են դառնալ 25 տարեկան ՀՀ քաղաքացիները:

Այս առնչությամբ որևէ խնդիր չունի Աշոտ Արսենյանի` Ջերմուկի քաղաքապետացու որդին, նրա 25-ը վաղուց է լրացել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարումԼ




Լրահոս