Ինչո՞ւ իշխանական էլիտան Հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին երբևէ չի այցելել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի առթիվ երկրի առաջին դեմքերը՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, որպես կանոն, չեն այցելում Պանթեոն եւ Եռաբլուր։ Պանթեոն այցելում են, օրինակ, Անդրանիկ Մարգարյանի մահվան կամ ծննդյան օրը՝ էլիտան ողջ կազմով այնտեղ է լինում։

Իշխանական մեր աղբյուրը սրան յուրօրինակ բացատրություն է տալիս․ «Որովհետեւ իրենք բոլորն Անդրանիկ Մարգարյանի օրոք են հարստացել-կայացել, նա լավ մարդ էր, ոչ մեկին չէր մերժում, ով ինչ ուզում էր, տալիս էր»։ Այստեղ կարեւորը նաեւ Անդրանիկ Մարգարյանի որդու՝ Տարոն Մարգարյանի կարգավիճակն է ու նրա նկատմամբ վերաբերմունքը։ Իսկ հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներն ու ժառանգներն ովքե՞ր են՝ ընդդիմադիրներ, ինչպես Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ամենաշատը՝ դպրոցի տնօրեն, ինչպես ազատամարտիկ Արմենակ Արմենակյանի կինը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս