
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն նշմարվում են այն պաշտոնյաների անունները, ովքեր 2018 թվականից հետո չեն պաշտոնավարելու։ Այդ անունների թվում շրջանառվում է ՄԻՊ Արման Թաթոյանի անունը։
Մեր աղբյուրները պնդում են, որ այս հաստիքն ընդհանրապես կարող է վերացվել, և այդ նպատակով են ստեղծվում ֆինանսական օմբուդսմենի, առողջապահական օմբուդսմենի և երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտները։ Իշխանական շրջանակներում տարածված կարծիք կա, որ Թաթոյանին չհաջողվեց լավ խաղալ իր դերը և շատ կարճ ժամանակահատվածում ինքնաբացահայտվեց՝ արժանանալով ՀՀԿ իրավունքների պաշտպանի կոչմանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: