Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանին հետազոտել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ Ռաֆայել Խաչատրյանը ՔԿՀ-ից օգնություն էր խնդրել, որ որովայնի շրջանուն ծակոցներ ունի, սակայն հետազոտության չէին ենթարկել, ավելի ուշ պաշտպանը եւս բարձրաձայնեց, որ ՔԿՀ-ում աչք են փակում կալանավորի խնդիրների վրա:
Եվ ահա տեղեկացանք, որ օրերս վերջինիս հետազոտել են, համապատասխան դեղեր են նշանակել: Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է մեկուկես ամիս, եւ դեռեւս իրավապահները չեն հայտնաբերել կրակոցների գործով հետախուզվող Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին: Փաստորեն, գործը կանգ է առել, քանի որ չկան հիմնական դերակատարները: