Վալենսիայի ավագ Պարեխոն նիհարել է ավելի քան 5 կգ-ով` նոր մարզչի գալուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վալենսիայի» ավագ Դանիել Պարեխոն խոստովանել է, որ քաշ է գցել այն բանից հետո, ինչ թիմը գլխավորել է Մարսելինո Գարսիա Տորալը` կապված ինտենսիվ մարզումների և մարզչի կողմից սահմանած հատուկ մենյուի հետ:

«Ես 5,5 կգ եմ կորցրել Մարսելինոյի` «Վալենսիա» գալուց հետո և ինձ հիանալի եմ զգում:

Դարձել եմ ավելի արագ, ավելի շարժուն, այդ իսկ պատճառով շնորհակալ եմ դիետիկ նորարարությունների համար:

Մարսելինոն շատ բան է արել այս կարճ ժամանակահատվածի ընթացքում, նա իր հետ նոր խաղային գաղափարներ է բերել և ուշադիր անցկացնում է մարզումները: Նա միանգամայն վստահ է այն հարցում, թե ինչի է ցանկանում հասնել, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանում է այդպիսի մոտեցումը»,- ասել է Պարեխոն «Diario AS»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` Մարսելինո Գարսիա Տորալն այս տարվա մայիսից է գլխավորում իսպանական ակումբը: Իսպանիայի ընթացիկ առաջնության 9 տուրից հետո «Վալենսիան» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` 4 միավորով զիջելով առաջատար «Բարսելոնային»:




Լրահոս