ՖՈՏՈ. Հայտնիներ, որոնք երեխաներ են ունեցել սիրեկաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի աստղերն էլ են մարդիկ, և նրանց կյանքում երբեմն տեղի են ունենում շրջադարային իրդարձություններ, դավճանություններ, ինտրիգներ և այդպես շարունակ: Սակայն միայն այն պատճառով, որ նրանք հանրային դեմքեր են, նրանց հաջողությունների և անհջողությունների, նեղ ու լայն օրերի մային հայտնի է մեծ հանրությանը:

Այնպես է ստացվել, որ նրանց հարաբերություններն էլ են քննարկվում, մանավանդ, երբ դրանք արտաամուսնական են, և դրանցից երեխաներ են ծնվում:

Ալբինա Ջանաբաևա և Վալերի Մելադզե 

Այժմ նրանք ամուսնացած են և երկու երեխա են դաստիարակում: Սակայն նրանց առաջին որդին ծնվել է դեռևս այն ժամանակ, երբ Մելադզեն ամուսնացած էր առաջին կնոջ հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում երեք դուստր է ունեցել, իսկ Ջնաբաևան «Վիա Գրա խմբի երգչուհիներից էր:

Քսենիա Ռապպոպորտ և Յուրի Կոլոկոլնիկով

Դերասանն ամուսնացած էր և մանակահասակ դուստր ուներ: Սակայն դա նրան չխանգարեց հարաբերություններ սկսել գործընկերուհու հետ 2008 թվականին: Դա երկար տևեց, և 5 տարի անց դերասանները դուստր ունեցան: Այդուհանդերձ, կարգավիճակ չփոխվեց:

Յուլյա Սնիգիր և Եվգենի Ցիգանով

Նրանց հարաբերությունների պատմությունը շատ յուրահատուկ է: Հղի Յուլյայի մոտ դերասանը գնացել է կնոջից բաժանվելով: Իսկ կինը դերասանուհի Իրինա Լեոնովան էր, ով հղի էր նրանց 7-րդ երեխայով:

Սվետլանա Իվանովա և Ջանիկ Ֆայզիև 

2012 թվականին դերասանուհին աստղային ռեժիսորից դուստր ունեցավ: Այդ ժամանակ նա ամուսնացած էր և երեխաներ ուներ: Արտաամուսնական ահարաբերությունների և երեխայի ծննդի մասին նա հրապարակայնորեն հայտարարել է ասուլիսներից մեկի ժամանակ՝ 2015 թվականին: Կնոջից նա այդպես էլ չի բաժանվել:

Եվգենիա Դոբրովոլսկայա և Յարոսլավ Բայկո 

Այս տաղանդավոր կինն անսովոր ճակատագիր ունի: Նրա չորս երեխաները տարբեր տղամարդկանցից են, որոնցից յուրաքանչյուրը արվեստի բնագավառի ներկայացուցիչ է: Յարոսլավ Բայկոյի  հետ հարաբերությունները սկսել են համատեղ նկարահանումների ժամանակ, և դրանց ավարտին պես վարտվել են նաև հարաբերությունները, քանի որ դերասանն ամուսնացած էր:

Սլավա և Անատոլի Դանիլիցկի

Նրանց հարաբերություններն արդեն ավելի քան 5 տարեկան են: Երբ նոր էին միացել, տղամարդն արդեն ամուսնացած էր: Երկար ժամանակ Անատոլին ապրում էր երկու ընտանիքում, առաջին կնոջից նա երեք դուստր ուներ: Ամեն բան փոխվեց, երբ Սլավան նրանց աղջիկ ունեցավ: Եվ նրանք միասին են, չնայած տարիքային տարբերությանը՝ 28 տարի:

Եվա Պոլնա և Դենիս Կլյավեր

«Չայ վդվոյոմ» խմբի կատարողն արդեն արդեն երեք անգամ ամուսնացել է: Ամուսնությունների արանքում նա ընդմիջումներ չի տվել: Սրան գումարած՝ նա դուստր ունի Եվա Պոլնոյից՝ ի ապացույց այն բանի, որ նա ամուսնական կյանքին զուգահեռ նաև կողմնակի հարաբերություններ ունի:

Քաթրին Դենյով և Մարչելլո Մաստրոյաննի

Այս զույգն ապացույցն էայն բանի, որ միայն Ռուսաստանում չեն նման դեպքեր պատահում: Համաշխարհային հայտնի աստղը աղջիկ է ունեցել Մարչելլոյից և երկու անգամ մերժել նրա ամուսնության առաջարկը: Եվ դա միայն այն պատճառով, որ իտալացի դերասանն ամուսնացած էր, իսկ դերասանուհին չէր ցանկանում քանդել նրա ընտանիքը:




Լրահոս