WTA-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակչում Կարոլինա Պլիշկովայի պարտությունից հետո Սիմոնա Հալեպը երաշխավորել է առաջին ռակետի կոչումը մրցաշրջանի արդյունքներով:
26-ամյա ռումինուհին առաջին անգամ է գլխավորել WTA-ի վարկանիշը: Միայն 7 թենիսիստուհիների է հաջողվել մրցաշրջանն ավարտել առաջին ռակետի կարգավիճակով:
Մինչ այդ դա հաջողվել էր անել Մարտինա Հինգիսին, Սերենա Ուիլյամսին, Ելենա Յանկովիչին, Կարոլին Վոզնյացկիին, Վիկտորյա Ազարենկային և Անժելիկ Կերբերին: