
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարսանիքներից մեկում հյուրերը iPhone-ներ են նվեր ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով gazeta.ru-ին, հարսանիքից հրապարակվել է տեսագրություն, որը համացանցում մեծ դիտում է ապահովել:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են մատուցողները սկուտեղով բերում տուփեր, որոնք են նման iPhone-ի տուփերին: Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի Արևմուտքում գտնվող Ջիջա քաղաքում: Հյուրերից մեկը տեղի լրատվամիջոցներին պատմել է, որ իրականում ոչ թե նվեր են ստացել iPhone, այլ տուփերի մեջ եղել են կոնֆետներ, քաղցրեղեն: Նա նշել է, որ քաղցրավենիք նվիրելն ավանդույթ է և հյուրընկալութան նշան: