Նոր հարձակում «Պանտերա Սիքյուրիթի»-ի հենակետի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պանտերա Սեքյուրիթին տեղեկացնում է հերթական հարձակման մասին»,- հայտնում է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը:

Ընկերությունից մանրամասնում են, երեկ երեկոյան տեղի է ունեցել հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։

« 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ արձագանք է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։

Այս գործողությունը միայն մեկ կերպ կարելի է բնորոշել. հարձակում է մեր պետականության վրա: Այս անգամ ևս ԳՈՂԸ ուզում է ուժով և պարտադրաբար ստիպել մեզ՝ նահանջել մեր բռնած ազնիվ ուղուց։

Ապարդյուն է։ Ձեր նմաններին բազմիցս իրենց իրական տեղն ենք ցույց տվել այս կյանքում»:




Լրահոս