Steptohealth.ru կայքի փոխանցմամբ՝ ածուխը կարելի է հաջողությամբ օգտագործել նաև կենցաղում տարբեր նպատակներով։
1. Հեռացնում է բորբոսը։ Եթե տանը խոնավության մակարդակը բարձր է, փորձեք ածուխ օգտագործել։ Բորբոսն առավել հաճախ առաջանում է տան խոնավ հատվածներում։ Սպիտակեցնող միջոցի, սոդայի կամ քացախի օգնությամբ կեղտոտ հատվածները մաքրելուց հետո այդ հատվածներում տարայի մեջ ածուխ դրեք։ Ածուխը կկլանի խոնավությունը։
2. Կօգնի այգում։ Ածուխը կարող եք խառնել պարարտանյութերի հետ։ Ածուխի օգնությամբ կարող եք երկարացնել նաև բնական ծաղիկների կյանքը։ Դրա համար կարող եք մի փոքր ածուխ դնել ծաղկամանի տակ, հող լցնել, ապա դնել ծաղիկը։
3. Մաքրում է ջուրը։ Ածուխը կարող է հաջողությամբ մաքրել ջուրը։ Այն կարող է օգտագործվել այն բնակարաններում, որտեղ ջրի որակն այնքան էլ լավը չէ։ Միայն թե հարկավոր է հիշել, որ ածուխը չի սպանում բակտերիաներն ու վիրուսները։
4. Կօգնի հոգ տանել կահույքի տեսքի նկատմամբ։ Եթե մուգ փայտից կահույք ունեք կամ փայտե հատակ, դրանց վրա հայտնված հետքերից ազատվելու համար կարող եք ածուխ օգտագործել։
5. Ազատում է տհաճ հոտերից։ Ինչպես և խոնավության դեպքում, ածուխը կարող է կլանել տհաճ հոտերը։ Պարզապես հարկավոր է մի փոքր ածուխ դնել այն հատվածում, որտեղից տհաճ հոտ է գալիս։
6. Սպիտակեցնում է ատամները։ Հարկավոր է ածուխը մանրացնել, թրջել ատամի խոզանակը։ Ապա ածուխով մաքրեք ատամները։ Կրկնեք սա ամեն օր։
7. Նկարելու համար։ Ածուխը կարելի է օգտագործել նաև ասֆալտին նկարելու համար։