Վառելափայտի սպառողները լուրջ խնդրի առջև են կանգնել. կտրուկ թանկացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1990-ականների պատերազմի եւ մութ ու ցուրտ տարիների մասին հիշեցնող փայտե վառարանները ամենեւին էլ պատմության գիրկը չեն անցել: Ինչպես հայտնի է` մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է ցրտաշունչ ձմեռը դիմավորել նախապես գնված վառելափայտով, քանի որ բնակարանները գազով եւ էլեկտրաէներգիայով ջեռուցելը թանկ հաճույք է:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնել վառելափայտի սպառողները: Բանն այն է, որ մարդիկ եթե այս տարվա հունիսին 4 խմ փայտը գնել են 90 հազար դրամով, ապա հիմա վառելափայտ վաճառողները դրա դիմաց առաջարկում են 120 հազար դրամ:

Այսինքն՝ եթե 1 խմ փայտը այս հունիսին արժեցել է 22-23 հազար դրամ, ապա այն հիմա վաճառվում է 30 հազար դրամով: Եւ ոչ ոք չի վերահսկում վառելափայտի շուկան ու գները: Այս ամենի արդյունքում սոցիալապես անապահով խավին մնում է հաշվարկել, թե որ տարբերակն է առավել ձեռնտու` փայտը, գազը, թե էլետրաէներգիան, կամ էլ առողջության հաշվին տնտեսելը




Լրահոս