ԱԱԾ-ն 5 ավտոմեքենա է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետական միջոցներով ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ազգային անվտանգության պետական ծառայությունը հոկտեմբերի 6-ին պայմանագիր է կնքել «Մագաս ինվետս» ընկերության հետ: Մասնավորապես գնվել է 5 հատ ՌԴ արտադրության «Հյունդայի» մարդատար ավտոմեքենա:

Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ԱԱԾ-ն ծախսել է 6 մլն 835 հազար դրամ: Իսկ ընդհանուր ավտոմեքենաների համար հատկացվել է 34 մլն 175 հազար դրամ: Ի դեպ, ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեխնիկական բնութագրում նշված է, որ ավտոմեքենան պետք է լինի այս տարվա արտադրության, դրանցից երեք հատը` սեւ գույն, իսկ երկուսը` սպիտակ: Փաստորեն, ԱԱԾ-ն մեքենաների հարցում բավական բծախնդիր է գտնվել:




Լրահոս