
Երեկ Երևանում հարձակման է ենթարկվել «Շտապօգնության» անձնակազմը:
ArmLur.am-ի ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ նույն օրը ժամը 14:15-ին հաղորդում է ստացվել «Շտապօգնության» «Արաբկիրի» ենթակայանից, որ Լեփսիուսի փողոցում կանչով մեկնած խմբի վրա հարձակվել են:
Ժամը 14.20-ին էլ մի քաղաքացուց է ահազանգ ստացվել, որ «Շտապօգնության» նշված բժիշկը վիճաբանել է իր հետ և հարվածել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: