ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը լուրջ չի՞ վերաբերվում ղեկավարի պաշտոնական այցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովի լրատվական ծառայությունը հայտնեց, որ  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ:

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջում, սակայն, դեռևս որևէ տեղեկություն չկա այցի մասին: Մինչդեռ Տաջիկստանի Հանրապետության խորհրդարանի լրատվական ծառայությունը հենց երեկ է տեղեկացրել Հայաստանի պատվիրակության այցի և դրա հետ կապված որոշ մանրամասների վերաբերյալ:

Իսկ թե ինչու է հայրենի խորհրդարանի լրատվական ծառայությունն անգործության մատնվել, դժվար չէ կռահել. ղեկավարությունը պաշտոնական այց է կատարում, իսկ ենթակաները «կիրակի են անում. հանգստանում են»:

Ինչպե՞ս ստացվեց, որ կողմերից մեկը հանրությանը ներկայացնելու բան ունի, իսկ մյուսը` չունի…

Գուցե ոչ օպերատիվ գործունեությունը կապված է այցին լուրջ չվերաբերվելո՞ւ հետ, ինչ իմանաս…




Լրահոս