Ներդրումային խոշորածավալ ծրագիր, որը վերականգնելու է հայկական տեքստիլ արդյունաբերության երբեմնի համբավը. «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ Գրուպ» ընկերությունը համատեղ ներդրումային պայմանագիր են ստորագրել:
Այն նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 4000 աշխատատեղ: Նախնական ներդրումների ծավալը գերազանցելու է 30 միլիոն դոլարը: «Սաբաղ Գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղը հայտնել է, որ Հայաստանում խոշոր ներդրում են կատարելու՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու նրա հանդեպ ունեցած վստահությունը: