8 ամիս հետո բերել, շոու են սարքել, թե հրթիռ ա, փողերի լվացում ա. ամոթ ա. Սամվել Բաբայանը պատմեց կատարվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ չի ընդունում փողերի լվացման մասով առաջադրված մեղադրանքը:

Սամվել Բաբայանը պատմել է, որ իր ոմն Վասիլի գումար է պաչտք եղել, որը մաս-մաս է վերադարձրել: Գումարն ուղարկել է Մոսկվայից. «30 հազարը մաս-մաս տվել է ինձ, մնացել էր 5 հազարը, որի մասին էլ Վասիլին ինձ ասել էր, որ ներկոտված ա: Ես զանգել եմ, տվել եմ ուրիշ մարդու, որ բերի, չի ստացվել, ավտոբուսն ա փչացել եւ այլն:

Դրանից հետո ես զանգել եմ Կարեն Քոչարյանին, հարցրել եմ՝ կա՞ մարդ, որը կարող է բերել գումարը, ինքն էլ ճշտել ու ասել ա՝ կա, բերել ա հեռախոսի համար, ես էլ տվել եմ էդ համարն իմ Մոսկվայի ընկերոջը, որն էլ գումարը վերցրել ա ծրարով, տվել ավտոբուսի վարորդին: Ես բացատրել եմ, որ տալուց ցույց տան, որ էդ փողը ըտենց լաքոտ ա… իրենք բերել են էստեղ, ինքն էլ էստեղ ձերբակալվել ա:

Մինչ էդ 4 հատ էդ գումարից ուղարկել են, տվել եմ Կարեն Քոչարյանին, որ տանի, տեսնի՝ լինում ա մաքրել, թե ոչ: Եթե ես իմանայի ձեր ասած գողացած լինելը, դա այլ հարց ա, բայց եթե ես տեղյակ չեմ… ես իմ ցուցմունքներում մատնանշել եմ, թե ում կողմից եմ ստացել, անուններն եմ տվել, հեռախոսի համարներն եմ տվել: Քննիչը գնում ա Մոսկվա, բայց էդ մարդկանց չի քննում, ասում ա՝ գողացված ա ու վերջ»:

Սամվել Բաբայանը նշեց, որ այդ գործով ավտոբուսի վարորդը ձերբակալվել է դեռեւս 2016թ. սեպտեմբերին, ի սկզբանե պարզ է եղել, որ այդ գումարը պետք է բերվեր իր համար, սակայն իրեն հարցաքննում են միայն 8 ամիս անց՝ 2017թ. ապրիլին:

«8 ամիս հետո բերել, շոու են սարքել, թե հրթիռ ա, փողերի լվացում ա, ամոթ ա, բայց ինձ համար էս օրենսդրական դաշտը պարզ ա: Երկրորդ, պետական մեղադրողը մեղադրանքում գրում ա՝ շրջանառությունից հանած գումար, բայց ունե՞ն նման փաստաթուղթ: Իհարկե, չունեն. գողության մասին նույնպես փաստ չկա, նման բան չկա»,- ասաց նա, ապա դիմեց մեղադրող Արամ Արամյանին. «Ես էլ 6 ամիս լսեմ հեռախոսդ` 100 հոդված կգտնեմ վրադ»:




Լրահոս