Գնաճը 12 ամսվա կտրվածքով 1.7 տոկոս է, և այս տարի ունեցել ենք դեֆիլյացիա: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
«Մինչև տարվա վերջ կունենանք 2.5 տոկոս գնաճ: Կան ապրանքատեսակներ, որոնք թանկացել են, բայց կան ապրանքներ, որոնք էժանացել են: Հիմա է բարձրացել, բայց դուք համեմատեք նախորդ տարվա հետ»,- նշեց նա:
Նրա խոսքով` փոքր գնաճը պարտադիր է: «Մենք ունենք ցածր գնաճ, որը համապատախանում է բոլոր ստանդարտներին: Մեր գնաճի մակարդակը բավականին լավն է», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: