Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը:
Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնախնդրին:
Ermenihaber.am-ի փախանցմամբ՝ պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նա ասել է .
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար արնահոսող վերք է, ինչպես և Ադրբեջանի համար: Քանի դեռ Հայաստանի կողմից վերջ չի դրվել Ադրբեջանի հողերի օկուպացմանը, այս խնդիրը չի լուծվի:
Օկուպացմանը պետք է անհապաղ վերջ դնել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սուվերենության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա: Մենք դատապարտում ենք Հայաստանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորող սադրանքները:
Նման մոտեցումները երբեք չեն օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իսկ Մինսկի խումբը, ինչպես նաև միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն: Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»:
Հիշեցնենք, որ Էրդողանը Ադրբեջանում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը: