ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորաշենի գյուղապետի մեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու մանրամասները. ոստիկանություն են ներկայացել ևս 2-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. մայիսի 3-ին` ժամը 18:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վ.Արտաշատ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լադա Պրիորա» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հետապնդել են Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին պատկանող «Վազ2107» մակնիշի 44VV443 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է վարորդ Կարեն Ղազարյանը, ապա՝ հրազենից կրակոցներ արձակվել նրանց ուղղությամբ և հեռացել դեպքի վայրից։

Արձակված կրակոցների հետևանքով Կ.Ղազարյանն ստացել է ձախ ազդրի վերին երրորդականի, ձախ սրունքի և աջ վերանրակային շրջանի հրազենային վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ստիկանություն են ներկայացել Նորաշենի գյուղապետի մեքենայի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվողներից ևս երկուսը:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս