ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չենք կարող համայնքը վստահել շառլատանի». Եղեգիսում միավորվել են ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Շատին համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, 12 համայնք կմիավորվի մեկ՝ Եղեգիս անունով համայնքի մեջ: Ղեկավար դառնալու ցանկություն ունեն չորս թեկնածու՝ Շատին համայնքի ղեկավար ՀՀԿ–ական Տիգրան Խուդոյանը, Արտաբույնք համայնքի ղեկավար, անկուսակցական Արմեն Սեդրակյանը, Քարագլուխ համայնքի նախկին ղեկավար, նույնպես ՀՀԿ–ական Արթուր Ստեփանյանը և Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը: Իշխող կուսակցությունը կսատարի Շատինի համայնքապետին, մյուսները հանդես են եկել ինքնաառաջադրմամբ:

Ինչպես նշեցինք, թվով 12 համայնքների խոշորացման արդյունքում կստեղծվի Եղեգիս համայնքային փունջը, որի մեջ մտնող համայնքներից միայն երեքի ղեկավարներն են որոշել ՏԻՄ ընտրություններում կրկին իրենց ուժերը փորձել: Սակայն գյուղապետերի մեծ մասը որոշել է պաշտպանել Քարագլուխ համայնքի նախկին ղեկավարին: Իսկ իշխող կուսակցությունն էլ որոշել է պաշտպանել Տիգրան Խուդոյանին:

Այս օրերին խոշորացված համայնքներում ակտիվ քարոզարշավ է ընթանում. Համայնքի ղեկավարի թեկնածուները հանդիպում են բնակիչների հետ ներկայացնում իրենց ծրագրերը: ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանին չնայած հարազատ կուսակցությունը չի սատարում, սակայն նրա կողքին են խոշորացված համայնքների մեծ թվով ղեկավարներ, համայնքի ղեկավարի մյուս երկու թեկնածուներն ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս