
Դանակով զինված անձը հոկտեմբերի 30—ին հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է 16.25-ին:
Ոստիկանության օպերատիվ խումբն այժմ տեղում աշխատում է: Զինված տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին եւ երեխաներին: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն դեռեւս չկա:
Այս պահի դրությամբ ներսում մնում է մի պատանդ: