
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ դանակով զինված անձը հոկտեմբերի 30-ին հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա: Ահազանգը ստացվել է 16.25-ին: Ոստիկանության օպերատիվ խումբն այժմ տեղում աշխատում է: Զինված տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին եւ երեխաներին:
Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն դեռեւս չկա: Այս պահի դրությամբ ներսում մնում է մի պատանդ:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատանդ վերցրած տղամարդու անունը Արգամ է, նա հարձակվել է մանկապարտեզի վրա նախկին կնոջ պատճառով: Ըստ տեղեկությունների` կինն այնտեղ է աշխատում:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ տղամարդը կտրել է զոքանչի ականջը, ապա ծեծի է ենթարկել իր կնոջը: