Պարզվել է անչափահաս աղջկա անվամբ սոցցանցում ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի ինքնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական ցանցում անչափահաս աղջկա անվամբ ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո տեսանյութեր և հաղորդագրություններ տարածած անձի ինքնությունը։

2017թ. մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստեր անհատական տվյալներով և լուսանկարով սոցիալական ցանցում այլ անձի կողմից ստեղծվել է կեղծ էջ, որով անառակաբարո հաղորդագրություն և տեսանյութ է ուղարկվել երեխայի համադասարանցիներին:
Նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է, որ անչափահասի անունից տարածված նյութերը հանդիսանում են պոռնկագրական բնույթի։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, օրենքով սահմանված կարգով միջնորդություն ուղարկվել «Ֆեյսբուք» ընկերություն՝ սոցիալական ցանցում «կեղծ» օգտատիրոջ՝ համացանցի հասանելիության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։ Արդյունքում պարզվել է IP հասցեն, դրա բաժանորդը, փաստական տվյալներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության, ով ևս անչափահաս է, և շարժառիթի վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս