
Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաներից մեկին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով դեպքի վայրում է: «Այս պահին ոստիկանությունը պատանդ երեխային բաց թողնելու բանակցություններ է վարում պատանդառուի հետ, ով Արմավիր քաղաքի բնակիչ է»,- ասաց Գասպարյանը:
Գասպարյանը նշեց, որ երեխային պատանդ պահող անձի ինքնությունը հայտնի է. նա Արմավիր քաղաքի բնակիչ է: