Արդեն հայտնել էինք, որ մանկապարտեզի ներսից լսվել է երեք կրակոց, պայթյունի ձայն և գոռգոռոցներլ, որից հետո ոստիկանները և քաղաքացիները մանկապարտեզից դուրս են բերել 3 տարեկան երեխային: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Մանկապարտեզ ներխուժած անձը վնասազերծվել է:
Քիչ առաջ մանկապարտեզից դուրս եկավ ՀՀ ոստիակնապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` արդյոք պատանդառուն տուժել է թե ոչ: Հունան Պողոսյանը հայտնեց, որ մանկապարտեզ ներխուժած անձը փորձել է ինքնավնասում կատարել, սակայն կանխվել է: Իսկ այն հարցին, թե կրակոցներ արձակողը եղել է պատանդառուն, Պողոսյանը ասաց, որ նրանք կիրառել են ընդամենը հատուկ միջոցներ: