Ով և ինչու էր պատանդ վերցրել մանկապարտեզի սաներին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հանրությունը ցնցվեց Արմավիրի Մանուշակ մանկարապտեզի սաներին եւ աշխատակիցներին պատանդ վերցնելու մասին լուրից: Երեկոյան ողջ հանրապետությունը հետաքրքրված էր՝ ինչու էր տղամարդը պատանդ վերցրել մանկապարտեզի անմեղ երեխաներին եւ ինչ արդյունքի նա հասավ:

ArmLur.am-ը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ այսօր Մանուշակ մանկապարտեզ ներխուժած քաղաքացի Արգամ Հովիկյանը անձնական խնդիրների պատճառով է այդ քայլին դիմել: Բանն այն է, որ նրա կինը նրան լքել է և տանից հեռացել: Բոլոր փորձերը՝ կնոջը գտնելու, ընտանեկան հարաբերությունները կարգավորելու, ձախողվել են: Արգամ Հովիկյանը կնոջ ապրելու վայրի մասին տեղեկություն չի ունեցել: Դրա համար էլ այսօր գնացել է մանկապարտեզ` այնտեղ կնոջը գտնելու հույսով: Ինչո՞ւ մանկարապտեզ, որովհետեւ Մանուշակ մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանը Արգամ Հովիկյանի զոքանչն է:

Ահա այսպես քաղաքացին դանակով զինված մտել է մանկապարտեզ: Սակայն կինը, տեսնելով Արգամ Հովիկյանի, հաջողացրել է փախչել: Արդյունքում, ամուսինը պատանդ է վերցրել մանկապարտեզում եղած մարդկանց, այդ թվում և մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանին՝ պահանջելով նրանցից, որպեսզի բերեն կնոջը կամ ասեն, թե որտեղ է նա գտնվում:

Սպառնալիքները, իհարկե, չհաջողեցին: Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանը Արգամ Հովիկյանի հետ տարված բանակցությունների արդյունքում նախ ազատ արձակեց մանկապարտեզի աշխատակիցներին ու երեխաներին՝ բացառությամբ մեկի: Ավելի ուշ ազատ արձակվեց նաեւ պատանդ մնացած արմավիրցի 3 ամյա փոքրիկը: Այնուհետեւ հատուկ միջոցների կիրառման արդյունքում 3 պայթյունանման ձայնից հետո ազատվեց նաեւ 3 ամյա տղան՝ անվնաս:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ փոքրիկի հետ վաղվանից կաշխատեն հոգեբանները, բժիշկները նրա վիճակը նորմալ են գնահատել:

Ինչ վերաբերում է պատանդ վերցրած Արգամ Հովիկյանին, ապա նա մանկապարտեզում ինքնավնասում է արել ՝ սրտի հատվածում, նաեւ կտրել է ձեռքի ջիլերը: Այժմ գտնվում է Արմավիրի բժշկական կենտրոնում: Նրա նկատմամբ, բնականաբար, քրեական գործ կհարուցվի՝ մի քանի հոդվածների հատկանիշներով:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Արմավիր ԲԿ-ում է գտնվում նաև պատանդառուի կինը:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից ArmLur.am-ին հայտնեցին, որ զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի հատկանիշներով:




Լրահոս