ՖՈՏՈ․ Մանկապարտեզում պատանդառուի թիրախը զոքանչն է եղել. ինչ վնասվածքներ է ստացել կինը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիրում տեղի ունեցած միջադեպը ցնցել է ողջ հանրությանը: Ինչու էր տղամարդ պատանդ պահել մանկապարտեզի սաներին և աշխատակիցներին:
Հարց, որի պատասխանը տրվեց դեպքի հենց առաջին րոպեներին: Ըստ նախնական վարկածի` Արգամ Հովիկյանը փորձել է տեսնել «Մանուշակ» մանկապարտեզում աշխատող կնոջը, սակայն պատանդ է վերցրել այնտեղ եղած մարդկանց:

Բարեբախտաբար, զոհեր և լուրջ վնասվածքներ ստացողներ չկան:
Թեև տեղեկություններ կան, որ Հովիկյանը վնասել է մանկապարտեզի տնօրեն զոքանչին՝ Ռոզա Վարդանյանին:

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ պատանդառուն տևական ժամանակ է կնոջ հետ չի ապրել: Փորձել է վերականգնել հարաբերությունները, սակայն աղջկա ծնողները դեմ են եղել: Եվ տղամարդը խնդիրը տեղափոխել է հրապարակային դաշտ և անցել գործի` գնալով զոքանչի հետևից:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ թիվ մեկ համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 23 ամյա Լ․ Հովհաննիսյանը, ում ամուսինն այսօր պատանդ էր վերցրել: Նա մակերեսային վերք ունի պարանոցի շրջանում և կրծքավանդակի աջ մասում։  Մեր տեղեկությունը ստուգելու համար կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, որտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ ներկա պահին կատարվում են անհրաժեշտ հետազոտությունները, այլ տեղեկություն չեն կարող փոխանցել: Վիճակը բավարար է գնահատվում: Ըստ ամենայնի, նա եղել է մանկապարտեզի տարածքում եւ վնասվածքները ստացել է ամուսնու դանակի գործողությունների հետեւանքով;

Լուսանկարները` Արգամ Հովիկյանի համացանցի էջից:




Լրահոս