Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը մոտ 10 օր առաջ վիրահատվել է Երեւանում։ Այժմ նրա առողջական վիճակը լավ է: «Անձի առողջությանը վերաբերող տեղեկությունները համարվում են անձնական տեղեկություններ, ուստի որեւէ կերպ չեմ մեկնաբանի լուրը»,- մեզ ասաց Արսենյանի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը:
Նշենք, որ Արսենյանը վերջին շրջանում պասիվ է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին, հարցազրույցներ չի տալիս: Մամուլը ժամանակին գրեց, որ Արսենյանը վաճառել է բիզնեսը, եւ տեղեկություններ կային, թե պատրաստվում է մշտական բնակության մեկնել ԱՄՆ։
Ավելի մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: