Սարի թաղում տեղի ունեցած բախումների գործով դատաքննությունն աբսուրդի է վերածվում. բերման ենթարկելու որոշումներ են կայացվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հուլիսին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին, Սարի թաղում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով դատաքննությունը գնալով աբսուրդի է վերածվում: Ինչպես հիշում եք՝ երբ ոստիկանությունը փակել էր Սարի թաղից Խորենացի փողոց տանող հատվածը, բախումներ եղան քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Քրեական գործն էլ հարուցվեց քաղաքացիների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ, բնականաբար, միայն ոստիկանների ցուցմունքների եւ վկայությունների հիման վրա:

Եւ ահա պարզվում է՝ կատարվածից ավելի քան մեկ տարի անց այս գործով որպես վկա անցնող ոստիկաններն այլեւս չեն գալիս դատարան՝ ցուցմունք տալու: Ու բանը հասել է այնտեղ, որ դատավոր Արթուր Օհանյանը բերման ենթարկելու որոշումներ կայացրել է նաեւ ոստիկան վկաների նկատմամբ. երեկ արդեն բերման ենթարկված ոստիկանները դատարանում էին, բայց քանի որ ամբաստանյալների պաշտպանները ներկա չէին, դատական նիստը հետաձգվեց:

Այսպիսով՝ պետք է արձանագրենք, որ Հայաստանում կան պատանդներին ազատ արձակելու համար պայքարող ոստիկաններ, որոնք երեկ Արմավիրում փայլուն կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը՝ վնասազերծելով պատանդառուին՝ առանց զոհերի եւ լուրջ վնասվածքների, եւ կան ոստիկաններ, որոնք վկայություններ են տալիս՝ անմեղ մարդկանց վրա գործ սարքելու համար. ճիշտ այնպես, ինչպես 2008թ. մարտի 1-ի դեպքում էր, երբ մի ոստիկանը մի քանի գործով վկայություններ էր տալիս, բնականաբար՝ սուտ, որի արդյունքում ազատազրկվում էին քաղաքական գործիչները:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս