
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովի հռչակագրի երկրորդ կետում նշված է, որ բրյուսելյան գագաթնաժողովի մասնակիցներն աջակցում են ԱլԳ անդամ երկրների տարածքային ամբողջականությանն և սահմանների անձեռնմխելիությանը:
ԵՄ անդամ Իսպանիայի և կիրակի օրը անկախություն հռչակած Կատալոնիայի համար այս դրույթը չափազանց էական և կարևոր է: Այս դրույթին աջակցում են նաև ԱլԳ անդամ առնվազն երեք երկիր՝ Ուկրաինան, Վրաստանը և Ադրբեջանը:
Հայաստանը փորձում է ամեն գնով հռչակագրում ներառել դրույթ այն մասին, որ բրյուսելյան գագաթնաժողովն աջակցում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Մինչ այս դա գրեթե անհնար է թվում:
Ավելի մանրամասն` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: