Ուժեղ քամին վնասներ է հասցրել Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ-ում ահազանգեր են ստացվել՝ Գեղարքունիքում, Կոտայքում և Լոռիում ուժգին քամուց հասցված վնասների վերաբերյալ:

Այսպես.

Հոկտեմբերի 30-ին` ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 21–րդ շենքի տանիքը քամուց վնասվել է.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ, 5 հարկանի բնակելի շենքի տանիքի երկաթյա թիթեղի մոտ 80 քմ պոկվել և ընկել է բակում կայանած Վազ 21-10 մակնիշի 35 NA 465 պետհամարանիշի ավտոմեքենայի դիմապակուն. տուժածներ չկան:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:46-ին ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 132 շենքի տանիքը պոկվել և ընկել է հարակից շինության վրա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միկրոշրջան Գ1 թաղամասի թիվ 132 շենքի տանիքը (ընդհ. մոտ 200 քմ) քամուց պոկվել և ընկել է (մոտ 90 քմ) ՎԷՎ սուպերմարկետի վրա, ինչի հետևանքով շինության ապակիները և մոտակայքում գտնվող էլ. լարերը վնասվել են:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ամրացրել են տանիքի ծածկը (մոտ 110 քմ):

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քամու հետևանքով մոտ 20 մ երկարությամբ ծառն ընկել է BMW 320 մակնիշի 35 FS 859 , BMW 320 մակնիշի 35 PO 438, BMW X5 մակնիշի 07 UU 341 և BMW 320 մակնիշի 29 UL 275 պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա:




Լրահոս