ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի դեսպան։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Ռուբեն Սադոյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»,-ասվում է նախագահի հրամանագրում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ Ռուբեն Սադոյանը նշանակվելու Վրաստանում ՀՀ դեսպան: