
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը, պարզվում է՝ բնակարան չունի: Փոխարենը, ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, նա պաշտոնական հայտարարագրում նշել է, որ ունի երկու հողամաս, երեք հատ «Lexus LS 600 HL», «Mecedes-Benz S 600 L», «Range Rover 4.6 HSE» մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչ վերաբերում է նրա դրամական միջոցներին, ապա դրանք բավական պատկառելի թիվ են կազմում. երիտասարդ Մանուկյանը հայտարարագրել է 2.3 մլն դոլար, 25 մլն դրամ, 300 հազար եվրո:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: