Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ, երբ ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը խոսում էր իշխանության արյունոտ ձեռքերից մեդալներ վերցնելու մասին` ակնարկելով Հրանտ Թոխատյանին, Ելք խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղից ռեպլիկ թողեց, թե ինչքան կարելի է նույն բանը կրկնել։
Ի պատասխան Մարինա Խաչատրյանը նշեց. «Մենք հանգստացնող դեղեր ունենք, կարող ենք տրամադրել»։ Դա զայրացրեց Անի Խաչատրյանին, ով էլ իր հերթին հակադարձեց` նայի չխմացնեմ էդ դեղերը, ձեր անբարոյականությունը արդեն սահմաններ չի ճանաչում։
Քիչ առաջ էլ, երբ Մարինա Խաչատվյանը կրկին ելույթ էր ունենում, Անի Խաչատրյանն ասաց. «Դուք հոգեմետ դեղերի ազդեցության տակ եք»: