Այսօր աշխարհահռչակ բոլլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի ծննդյան օրն է. ինչպիսին է նրա անցած ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այշվարիա Ռայը ծնվել է 1973 թվականի նոյեմբերի 1-ին հնդկական փոքրիկ Մանգալոր քաղաքում առևտրային ռազմածովային սպայի և բանաստեղծուհու ընտանիքում` դառնալով ընտանիքի երկրորդ երեխան:

Արդեն փոքրիկ հասակում աղջիկը սիրում էր դասական երաժշտությունը և պարերը, սակայն նրա ծրագրերի մեջ չէր մտնում ոչ մոդելային գործը, ոչ կինոկարիերան: Փոքրիկ Այշվարիա Ռայը երազում էր դառնալ բժշկուհի, սակայն քոլեջը ավարտելուց հետո նա ընդունվեց Ռախեջլի համալսարան, որտեղ էլ ստացավ ճարտարապետի կրթություն:

Աստղային ուղին

ԲՈւՀ-ը ավարտելուց հետո Այշվարիան մասնագիտությամբ չաշխատեց: Նրան հնարավորություն ընձեռվեց սկսել մոդելային կարիերան. աղջիկը մշտապես փայլել է իր գեղեցկությամբ և շատ սիրված է եղել ցանկացած միջավայրում: 1994 թվականին Այշվարիան մասնակցեց «Միսս աշխարհ» մրցույթին և հաղթեց:

Այդ րոպեից աղջիկը ստացավ հնդկական համար առաջին մոդելի կոչումը, բայց շուտով նա մեծ ճանաչում ունեցավ նաև Հնդկաստանի սահմաններից դուրս: Pepsi-ն իր գովազդային հոլովակի համար երկու հազար աղջիկների մեջից ընտրում է հենց Այշվարիային, նա նկարահանվում է Vogue ամսագրի շապիկի համար և դառնում է եվրոպական և հնդկական մոդելային տների և կոսմետիկ միջոցեր արտադրող ընկերությունների առաջին դեմքը:

Զարմանալի չէ, որ կիննոռեժիսորները ևս հանգիստ չեն թողնում երիտասարդ Ռային: Բոլլիվուդը աղջկան ողողում է ֆիլմերում նկարահանվելու բազմահազար առաջարկություններով: Դերասանական դեբյուտը տեղի է ունեցել 1997 թվականին Iruvar («Դուետ») ֆիլմում, որը մեծ ճանաչում չունեցավ, սակայն իր երկրորդ ֆիլմի՝ «Սիրահարված ինքնակոչի» համար Ռայը մրցանակ ստացավ՝ որպես լավագույն դեբյուտանտ: Իսկ արդեն 2000 թվականին հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը մրցանակ ստացավ «Դարերով քոնը» ֆիլմում կատարած դերի համար:

Դերասանուհուն իսկական փառք բերեց հայտնի «Դեվդաս» ֆիլմը, որը դարձավ միջազգային Կաննի կինոփառատոնում մասնակցող առաջին Բոլլիվուդյան ֆիլմը: Ֆիլմը տոմսերի վաճառքի ռեկորդ սահմանեց ոչ միայն Հնդկաստանում, այլև՝ ԱՄՆ-ում: Դրանից հետո Այշվարիան սկսեց բարձունքներ գրավել նաև Հոլիվուդում: Առաջին անգլալեզու ֆիլմը, որտեղ նա խաղաց «Հարսնացուն և նախապաշարմունքներն» է, դրան հաջորդեց «Հպարտություն և նախապաշարմունք», «Համեմունքների արքայադուստրը», «Վերջին լեգիոն», «Վարդագույն հովազ 2» ֆիլմերը:

«Քաոս» և «Աստերիքսը և Օբելիքսը Օլիմպիական խաղերի ժամանակ» ֆիլմերում նրա խաղընկերներն են եղել հանրահայտ Մայքլ Դուգլասը (Michael Douglas), Ժերար Դեպարդյեն (Gerard Depardieu) և Ալեն Դելոնը (Alen Delon): Ի դեպ՝ Ռայը համարվում է նաև առաջին հնդիկ դերասանուհին, որը դարձել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, որի մոմե արձանիկը դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում:

Անձնական կյանքը

Այշվարիա Ռային են վերագրում սիրավեպեր այնպիսի բոլլիվուդյան դերասանների հետ, ինչպիսիք են Սալմոն Հանը և Վիվեք Օբերոյը: Բայց հնդիկ գեղեցկուհուն կնության առնել հաջողվեց միայն դերասան Աբխիշեկ Բաչչանին: 2007 թվականի հունվարի 14-ին զույգը նշանադրվեց, իսկ այդ տարվա ապրիլի 20-ին նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները: 2011 թվականի նոյեմբերին լույս աշխարհ եկավ նրանց աղջիկը:




Լրահոս