Արմավիրի բժշկական կենտրոնից, ի պատասխան ArmLur.am-ի հարցի, հայտնեցին, որ երեկ «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխայի ու զոքանչին` Ռոզա Վարդանյանին, պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք` Հովիկյանն ինքնավնասում էր կատարել սրտի և թոքերի հատվածում: ԲԿ-ից մեզ փոխանցեցին նաև, որ հետվիրահատական փուլում նա մոտ մեկ շաբաթ պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ:
Հովիկյանն ի վիճակի է խոսել: