Վարդան Հարությունյանը պայքարում է Կարեն Կարապետյանի սանիկի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե նախկին աշխատակիցները դատի են տվել կոմիտեին՝ պահանջելով իրենց վերականգնել աշխատանքի:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017թ. կոմիտեի աշխատակից Վարդան Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչի, պաշտոնում վերականգնի, հարկադիր պարապուրդի գումարը եւ դրա նկատմամբ հաշվեգրվող տուժանքը բռնագանձի:

ՀՀ վարչական դատարանի դատավորը քննել է Կոմիտեի աշխատակցի հայցը եւ այն մերժել է, սակայն նկատենք, որ Վ. Հարությունյանը չի հանձնվել եւ դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ասել է, թե Վ. Հարությունյանը պայքարում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկի՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արսեն Հարությունյանի կայացրած որոշումների դեմ, իսկ թե ինչով կավարտվի այս կռիվը, ցույց կտան զարգացումները:




Լրահոս