Ավակովի որդին ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին: Այդ մասին 112 Украина հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ավակովի նախկին խորհրդական Իլյա Կիվան:

Նրա խոսքով, Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են՝ չնայած նրան, որ ավելի վաղ նրա մոտ իրականացված խուզարկությունները որևէ արդյունք չեն տվել: «Նրան ցանկանում են զրկել ազատությունից, որպեսզի նախարարին մանիպուլացնեն և նրա որոշումների վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունենան»,- վստահեցրել է Կիվան: Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ խուզարկությունները կատարվում են ուսապայուսակների գործով մինչդատական հետաքննության շրջանակում, որոնք ՆԳՆ-ն գնել է 2014-ի վերջին-2015-ի սկզբին: Այս տեղեկությունը հաստատել է Արսեն Ավակովը:

Վերջինս սկանդալի մեջ է հայտնվել 2016 թվականի փետրվարին: YouTube-ում հրապարակվել է իբր նախկին փոխնախարար Սերգեյ Չեբոտարի եւ մի մարդու զրույցի տեսանյութը, որը նման է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդուն: Տեսանյութում 2 տղամարդիկ զրուցում են ՆԳՆ ստորաբաժանումների համար ուսապայուսակների մատակարարումների մասին, ըստ որում՝ իբր Չեբոտարի աշխատասենյակում ևս մեկ մարդ կա:




Լրահոս