«Հրապարակ» օրաթերթը գրում է.«ՀՀԿ ֆրակցիայում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկման «բոցը» եղել է ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանի «խոստովանությունը»․ նա օրենքի համար դոշ տված Դավիթ Հարությունյանին ու Արփինե Հովհաննիսյանին հարցրել է․ «Մեր ազգի մեջ ադաթ կա․ հենց թազա հարսը մտնում ա փեսի տուն, իրա գլխին պտի խնձորով խփես, խնձորն էլ պտի կիսվի, կտոր-կտոր ըլնի, եթե` չէ, ուրեմն բեխեր հարս ա։ Ախպեր, ես էլ եմ ըտենց ամուսնացել, հիմա որ մերոնք էդ ադաթը շարունակեն, պետք է տանեն-դատե՞ն, դա ընտանեկան բռնությո՞ւն է»:
Երբեմն խնձորով խփելիս հարսի ուշքը գնում է: Սույն էթնիկ-ազգագրական ավանդույթը լրիվ հունից հանել է Դավիթ Հարությունյանին։ «Կարո՞ղ ա էստեղ հոգեբույժի կարիք կա, էս ի՞նչ կերպ եք օրենքը մեկնաբանում»,- բացականչել է նա: «Հանգի՜ստ,- «խառնվել» է Վահրամ Բաղդասարյանը։- Էս ի՞նչ ձեւ եք խոսում պատգամավորի հետ»:
Մյուս ուշագրավ ելույթն ունեցել է Հայկ Բաբուխանյանը: Երբ Աշոտյանը ճառել է, թե օրենքի ընդունումը բխում է ԵՄ հանձնարարականներից, դա մեզ պետք է վիզաների ռեժիմի դյուրացման, Եվրոպա մուտք ունենալու համար, Բաբուխանյանը հայտարարել է՝ ինձ պետք չէ վիզա, մեր ժողովրդին էլ»։
Առավել մանրամասն` «Հրապարակ» այսօրվա համարում: