«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի համայնքների խոշորացման ընտրություններում Գյումրու քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանը ՀՀԿ-ի գծին դեմ է գնում՝ Մայիսյանում նա սատարում է ՀՀԿ-ի կողմից չպաշտպանվող գյուղապետին:
Իսկ պատճառն այն է, որ նա, ի տարբերություն այլոց, հակված չէ որդուն` Խաչատուրին, Գյումրու քաղաքապետ դարձնել, ինքը դեռ պինդ է նստած իր տեղում, որոշել է այսօրվանց սկսել որդու՝ խորհրդարան մտնելու արշավը։ Բոլոր այն համայնքապետերին, որոնց ինքը սատարում է, պայման է դնում` հաջորդ ԱԺ ընտրություններում համայնքը պետք է ձայն տան Խաչիկին»:
Առավել մանրամասն` «Հրապարակ» այսօրվա համարում: