«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ մեր թերթում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում «տղավարի» «քֆուր են կերել», որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին դեմ են քվեարկելու, քանի որ դա թասիբի, ընտանիքի հարց է։
Սակայն ակնհայտ է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի կարող ընդդիմանալ Սերժ Սարգսյանին։ Եթե նման քննարկում է եղել, եւ ՀՀԿ-ն համարձակվել է դեմ դուրս գալ, ապա դա նշանակում է, որ պատճառ են փնտրում, որպեսզի օրենքը չընդունեն։ Իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումը բխում է Եվրամիության հանձնարարականներից։
Այդ օրենքը ԵՄ-ի ներկայացրած պահանջներից մեկն է։ «Եթե տարածում են նման լուրեր, ապա կարելի է ենթադրել, որ պահեստային օդապարիկ են պատրաստում, որ դրանով Մոսկվա այցի ընթացքում հիմնավորեն՝ ԵՄ-ն է հրաժարվում ստորագրել համաձայնագիրը, ոչ թե ՀՀ-ն։ Դրանով իրենք իրենց դեմքը փրկելու խնդիր ունեն։ Իհարկե, սա ենթադրություն է, բայց շատ կարեւոր է»,- ասաց մեր աղբյուրը»։
Առավել մանրամասն` «Հրապարակ» այսօրվա համարում: