Ազգային ժողովում շարունակվում են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Այսօր կքննարկվի «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները եւ ծախսերը` իշխանության պետական եւ դատական մարմիններ, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերում:
Քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին՝ խոսելով աշխատակազմում կրճատումներ անելու մասին: Ի պատասխան` Գևորգյանը նշեց, որ այս տարի արդեն երկու անգամ կրճատումներ են իրականացվել:
«Տարին սկսել ենք մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել ենք մինչև 385-ի, հոկտեմբերից՝ 330 է սահմանվել», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: