ՀՀ ԱՆ ՔԿ վարչության հանրային կապեր բաժնից պարզաբանել են «Գորիս» ՔԿ հիմնարկում միջադեպի վերաբերյալ լուրերը
«Նոյեմբերի 1-ին www.shamshyan.com կայքը տեղեկություն է տարածել ըստ որի` հոկտեմբերի 31-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է եղել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում. կալանավորները մի քանի ժամ շարունակ այրել են անկողնային պարագաներ, կոտրվել են կերակրադռնակներ ու վնասվել որոշ խցերի փականներ:
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած պնդմանը, թե «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, ապա հայտնենք, որ իրականում նյութեր նախապատրաստվում են վերոնշյալ քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ»: